Արիանա Գրանդեն իր համերգի ժամանակ 22 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից երկու տարի անց վերադարձել է Մանչեսթերի մարզահամերգային համալիր

17:52 • 26.08.19

Հանրահայտ երգչուհի Արիանա Գրանդեն իր համերգային շոուի ընթացքում 22 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից երկու տարի անց վերադարձել է Մանչեսթերի մարզահամերգային համալիր, գրում է BBC-ն:

«Մանչեսթերն իմ սրտում յուրահատուկ տեղ է զբաղեցնում»,- հայտնել է երգչուհին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրանդեի ելույթի ժամանակ հանդիսատեսը նրա անունն է վանկարկել և քաջալերել է նրան:

«Չափազանց ուրախ եմ այսօր ձեզ հետ լինելու առթիվ: Կներեք, փոքր-ինչ հուզված եմ»,- հայտնել է երգչուհին և հավելել, որ թեև շատ բան ունի ասելու, սակայն հուզմունքը թույլ չի տալիս:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երգչուհին 35 րոպե տևողությամբ ելույթ է ունեցել, որը սկսել է No Tears Left To Cry երգով՝ ահաբեկչական հարձակումից հետո թողարկված առաջին երգով:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 22-ի երեկոյան, Մանչեսթերի մարզահամերգային համալիրում, որտեղ ընթանում էր երգչուհու համերգը, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22 մարդ, ավելի քան 120-ը վիրավորվել է: 

 

Image result for Ariana Grande  return to Manchester at Pride

 

Արիանա Գրանդեն իր համերգի ժամանակ 22 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից երկու տարի անց վերադարձել է Մանչեսթերի մարզահամերգային համալիր