Էմմա Սթոունը «101 դալմատիններ» ֆիլմի Disney-ի նոր տարբերակում կմարմնավորի Կրուելլա Դե Վիլին (լուսանկարներ)

14:01 • 26.08.19

Դերասանուհի Էմմա Սթոունը «101 դալմատիններ» (One Hundred And One Dalmatians) ֆիլմի Disney-ի նոր տարբերակում կմարմնավորի Կրուելլա Դե Վիլին (Ստերվելլա դե Վիլ), գրում է Daily Mail-ը:

Շաբաթ Կալիֆոռնիայում կայացած Disney-ի D23 Expo-ի շրջանակում առաջին անգամ ցուցադրվել են օսկարակիր դերասանուհու՝ Կրուելլա Դե Վիլի կերպարում լուսանկարները:

«Լա Լա Լենդ» ֆիլմի աստղը հանդես կգա «101 դալմատիններ» ֆիլմի հայտնի չարագործի կերպարով, ինչը  երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել:

Երկրպագուների խոսքերով՝ հրապարակված լուսանկարներում 30-ամյա դերասանուհին իր սևուսպիտակ վարսերով, աչքերի մուգ դիմահարդարմամբ և կարմիր շրթներկով չափազանց նման է պատմության հերոսին: Երիտասարդ դերասանուհին իր ձեռքում պահում է նաև երեք դալմատին շների շնաթոկը:

Լուսանկարում երևում են նաև դերասաններ Փոլ Ուոլթեր Հաուզերը և Փոլ Ֆրայը, որոնք կերտում են Սթոունի օգնականների կերպարները:

Ֆիլմի ռեժիսորներն են Քրեյգ Գիլեսպին և բրիտանացի դերասանուհի և սցենարիստ Էմմա Թոմփսոնը:

Ֆիլմը նախատեսված է թողարկել 2021 թվականի մայիսից հետո, սակայն ֆիլմի ռեժիսորները հստակ ամսաթիվ չեն նշում:

1996 թվականին թողարկվել է ռեժիսոր Սթիվեն Հերեկի «101 դալմատիններ» ֆիլմը, որը հիմնված է բրիտանացի գրող Դոդի Սմիթի վեպի վրա։ Թողարկվել է նաև «101 դալմատիններ» անիմացիոն ֆիլմը: Պատմության իրադարձությունները տեղի են ունենում Լոնդոնում՝ 1970-ական թվականներին:

 

Coming in 2021: Disney have unveiled a first-look photograph of the 30-year-old Oscar winner Emma Stone as the female villain in Cruella, the new live action prequel to One Hundred And One Dalmatians at Disney's D23 Expo in California on Saturday