Դերասանուհի Վիոլա Դևիսն «Առաջին տիկնայք» սերիալում կմարմնավորի Միշել Օբամային

17:42 • 27.08.19

Ամերիկացի դերասանուհի Վիոլա Դևիսն ամերիկյան Showtime վճարովի մալուխային և արբանյակային հեռուստաալիքի նոր՝ «Առաջին տիկնայք» սերիալում կմարմնավորի Բարաք Օբամայի կնոջը՝ նախկին առաջին տիկին Միշել Օբամային, հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ առաջին սերիաները նվիրված են լինելու Միշել Օբամային, Էլեոնոր Ռուզվելտին և Բեթի Ֆորդին: Սցենարի հեղինակը գրող Ահարոն Քուլին է:

«Առաջին տիկնայք» սերիալը նպատակ ունի ներկայացնել առաջին տիկնանց ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական կյանքը:

Միշել Օբամայի մասին պատմող սերիալում մանրամասներ կներկայացվեն կարևոր քաղաքական որոշումների մասին, որոնք կայացվել են Սպիտակ տան արևելյան թևում, որտեղ բնակվել են առաջին տիկինն ու նրա աշխատակիցները: Նշենք, որ Օբամաները Սպիտակ տանն ապրել են 8 տարի՝ 2008-2016 թվականներին:

Հաղորդվում է, որ Միշել Օբաման մի քանի անգամ, տարբեր առիթներով հանդիպել է դերասանուհուն: 2017 թվականին Վիոլա Դևիսը Facebook-ում Միշել Օբամային գովաբանող գրառում էր արել:

«Թող որ շարունակեք փայլել ձեր լույսով և ազդեցություն ունենաք ապագա սերունդների վրա»,- համատեղ լուսանկարին կից գրել էր դերասանուհին:

Վիոլա Դևիսն «Օսկար» մրցանակի էր արժանացել 2017 թվականին՝ որպես «Ցանկապատեր» (Fences) ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի:

 

Image result for Viola Davis oscar

Image result for Viola Davis oscar

Դերասանուհի Վիոլա Դևիսն «Առաջին տիկնայք» սերիալում կմարմնավորի Միշել Օբամային