«Նոր Ալիք-2019». Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Հակոբյանը մրցութային առաջին օրվա արդյունքներից հետո 9-րդն է
Սոչիում ընթանում է «Նոր Ալիք-2019» երգի միջազգային փառատոնը: Մրցութային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Հակոբյանը` Տյոմը, կատարեց Ալլա Պուգաչովայի «Так же, как все» երգը, վաստակեց 78 միավոր և զբաղեցրեց աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
Առաջատարն Ալբանիան ներկայացնող Ինես Նազիրին է, որը վաստակեց 100 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում են Ռուսաստանի և Կուբայի ներկայացուցիչները:
Մրցութային երկրորդ օրը՝ օգոստոսի 27-ին, Տյոմը կկատարի Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգը:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են Իսպանիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Լատվիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իտալիայի, Ալբանիայի, Կուբայի, Մոլդովայի և Հայաստանի ներկայացուցիչները:![]()










