Շանհայի աշտարակի 52-րդ հարկում գտնվող ընթերցասերների «դրախտը»՝ ֆոտոշարքով

09:12 • 28.08.19

Չինաստանի գործարար կենտրոն և նավահանգստային քաղաք Շանհայն ընթերցասերներին ներկայացնում է Duoyun Books գրախանութը, որը գտնվում է քաղաքի ամենաբարձր շենքի՝ Շանհայի աշտարակի 52-րդ հարկում, գրում է Luxury Launches-ը:

«Ամպերի միջից հառնող» գրախանութը, որը քաղաքի մշակույթի և գրականության սիրահարների համար իրական «դրախտ» է դարձել, ընթերցասերներին առաջարկում է ավելի քան 60 000 գիրք: Բացի գրքերի վաճառքից՝ Wutopia Lab-ի մշակած բացառիկ տարածքը ներառում է դասախոսության սրահներ, ցուցահանդեսների համար նախատեսված տարածքներ և սրճարաններ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թափանցիկ պատուհաններից ներս է թափանցում բնական լույսը, և ընթերցողների առջև բացվում է քաղաքի համայնապատկերը:

Խանութում առկա են նաև «սև սենյակներ», որոնք նախատեսված են լուրջ ընթերցանությամբ զբաղվողների համար:

 

Շանհայի աշտարակի 52-րդ հարկում գտնվող ընթերցասերների «դրախտը»՝ ֆոտոշարքով