Դերասան Էմանուիլ Վիտորգանը 79 տարեկանում կրկին հայր է դարձել
Ռուսական կինոյի և թատրոնի դերասան Էմանուիլ Վիտորգանը զարմացրել է Instagram-ի իր հետևորդներին՝ հայտնելով, որ 79 տարեկանում նա կրկին հայր է դարձել: Դերասանը լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է կնոջ՝ Իրինա Մլոդիկի, 1,5 տարեկան դստեր՝ Էթելի և նորածնի հետ:
«Մեր ընտանիքում համալրում է տեղի ունեցել՝ լույս աշխարհ է եկել ևս մի դուստր… Կլարոչկան»,- գրել է արտիստը:
Այս լուրն անսպասելի է եղել նրա երկրպագուների համար, քանի որ զույգը չէր հայտնել, որ համալրվում է սպասվում նրանց ընտանիքում: Այնուամենայնիվ նշվում է, որ երկրպագուները շատ են ուրախացել այս լուրից:
Նվում է, որ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:










