«Մինչև փորձ չանենք, ձեր շոուն չի սկսվի, պա՞րզ է բոլորիդ». Ֆիլիպ Կիրկորովը սկանդալ է սարքել «Նոր ալիք» մրցույթի ժամանակ (տեսանյութ)

11:51 • 29.08.19

ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը քննադատել է Սոչիում ընթացող «Նոր ալիք» երաժշտական փառատոնի կազմակերպիչներին: Այս մասին գրում է «Հինգերորդ ալիք»-ը։  

Ականատեսների նկարահանած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է արտիստը վրդովվում, քանի որ իր ելույթի նախապատրաստական աշխատանքները չեն ընթացել պլանավորված գրաֆիկի համաձայն։ 

«Մինչև տեսախցիկներով փորձ չանենք, ձեր շոուն չի սկսվի, պա՞րզ է բոլորիդ․․․ Քանի դեռ այստեղ տեսախցիկներ չեն հայտնվել, ոչինչ էլ չի կայանա»,- հայտարարել է Կիրկորովը՝ անպատշաճ բառեր օգտագործելով։  

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» հանրահայտ միջազգային մրցույթն անցկացվում է 18-րդ անգամ։ Երգիչների շարքում ոչ միայն ռուս, այլև արտասահմանյան աստղեր են՝ այդ թվում Նատալյա Օրեյրոն և Ռիտա Օրան։

Մրցույթին Հայաստանից մասնակցում է Տյոմը՝ Արտյոմ Հակոբյանը: 

«Նոր ալիք» մրցույթը Յուրմալայից տեղափոխվել է Սոչի 2015թ․-ին։ 

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by СОЧИ | АДЛЕР | КРАСНАЯ ПОЛЯНА (@sochi_on_line) on

«Մինչև փորձ չանենք, ձեր շոուն չի սկսվի, պա՞րզ է բոլորիդ». Ֆիլիպ Կիրկորովը սկանդալ է սարքել «Նոր ալիք» մրցույթի ժամանակ (տեսանյութ)