Օգոստոսի 29-ին լրացել է Մայքլ Ջեքսոնի 61-ամյակը. հայտնի ու անհայտ փաստեր «փոփի արքայի» մասին

15:17 • 30.08.19

Օգոստոսի 29-ին լրացել է ամերիկացի հանրահայտ երգիչ, պարող, երաժշտական պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնի 61-ամյակը: Համաշխարհային կուռքի ծննդյան կապակցությամբ News Week-ը ներկայացրել է երգչի մասին հայտնի և անհայտ փաստեր:

«Փոփ երաժշտության արքայի» դեբյուտային սոլո ալբոմը թողարկվել է 1979 թվականին, որն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 20 մլն օրինակով: CNN-ի հաղորդմամբ՝ 1982 թվականին Ջեքսոնն առաջին արտիստն էր, որի փոփ-սինգլ, փոփ-ալբոմ, R&B սինգլ և R&B ալբոմները հիթ-շքերթներում էին հայտնվել միաժամանակ: Նա նաև բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ (գրեթե 780 մլն) վաճառած արտիստն է:

 

Image result for michael jackson alboms

1984-ին Ջեքսոնը դարձել է առաջին արտիստը, որը «Գրեմմի» մրցանակաբաշխության 1 գիշերվա ընթացքում արժանացել է 8 մրցանակի: Ջեքսոնը համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակների արժանացած արտիստը՝ 13 «Գրեմմի», 40 ամերիկյան Billboard երաժշտական մրցանակ, 26 անգամ American Music Awards մրցանակաբաշխության դափնեկիր և այլն:

Image result for michael jackson grammy

Մայքլ Ջեքսոնը երազել է հանդես գալ «Սարդ մարդու» դերում: Երբ Marvel Comics ամերիկյան ընկերությունը 1990-ականներին հայտնվել էր սնանկացման եզրին, երգիչը փորձել է ձեռք բերել ընկերությունը՝ հուսալով իրականացնել իր վաղեմի երազանքը և հանդես գալ Սարդ մարդու մասին պատմող ֆիլմերի գլխավոր դերում: Այնուհանդերձ, երգչի երազանքն այդպես էլ անկատար է մնացել:

Image result for michael jackson and spider man

Pepsi-ի գովազդի նկարահանումներից մեկի ժամանակ, որտեղ իր մասնակցությունն էր ունենում Ջեքսոնը, հրդեհ է բռնկվել, որի ժամանակ այրվել են երգչի վարսերը: Հաղորդվում  է, որ հոլովակի համար պլանավորված պայթյունն ավելի վաղ է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է Ջեքսոնի դեմքի և գլխի շրջանում երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքների: Լուրեր էին շրջանառվում, որ 1984 թվականից ի վեր Ջեքսոնը կեղծամ է կրել, կային նաև խոսակցություններ առ այն, որ դժբախտ պատահարից հետո մազերի փոխպատվաստում է իրականացվել:

Image result for michael jackson pepsi advert fire

Թեև Ջեքսոնը չի «հայտնագործել» «Լուսնային քայլվածք» (moonwalk) պարային շարժումը, սակայն շարժումը հայտնի է հենց նրա կատարմամբ: Հաղորդվում է, որ Smooth Criminal տեսահոլովակի նկարահանման համար երգիչը հատուկ կոշիկներ է կրել:

Related image

 

Մարտին Սկորսեզեն Ջեքսոնի Bad երաժշտական տեսահոլովակի ռեժիսորն է:

Image result for michael jackson scorsessi bad

Հիշեցնենք, որ վերջերս հանգուցյալ աստղը մանկապղծության մեղադրանքների թիրախում էր հայտնվել: Ամիսներ առաջ ներկայացվել է Leaving Neverland վավերագրական ֆիլմը, որում Ուեյդ Ռոբսոնն ու Ջեյմս Սեյֆչաքը պատմել են՝ ինչպես են երեխա ժամանակ Ջեքսոնի կողմից տևական ժամանակ սեռական բռնության ենթարկվել: Տուժածներն այնպիսի սկանդալային մանրամասներ են պատմել, որ Ջեքսոնի դեմ որոշ երկրներում և քաղաքներում բոյկոտի արշավ է սկսվել:

Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին: 

Օգոստոսի 29-ին լրացել է Մայքլ Ջեքսոնի 61-ամյակը. հայտնի ու անհայտ փաստեր «փոփի արքայի» մասին