ԱՄՆ-ի բնակիչը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին, որի մեքենայի տակ է ընկել (տեսանյութ)

06:04 • 31.08.19

Ամերիկացի տղամարդը դատի է տվել երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և Ալեքս Ռոդրիգեսին այն բանից հետո, երբ իրեն հարվածել է Cadillac ավտոմեքենան, որի մեջ ուղևորի կարգավիճակում գտնվել է աստղային զույգը: Այս մասին հայտնում է TMZ-ն:

Միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին, երբ Լոպեսն ու Ռոդրիգեսը ռեստորանից հեռանում էին: ԱՄՆ-ի բնակչի խոսքերով` այն ժամանակ ինքը լուրջ վնասվածքներ է ստանցել և հիմա ցանկանում է փոխհատուցում ստանալ, որպեսզի կարողանա հոգալ բժշկական ծախսերը:

Բողոքը ներկայացնելիս տղամարդն ընդգծել է, որ թեև ղեկին չեն եղել ոչ Լոպեսը, ոչ էլ Ռոդրիգեսը, սակայն նրանք չեն խնդրել վարորդին պահպանել անվտանգության կանոնները, իսկ հետո հեռացել են` նույնիսկ չմոտենալով ու չհարցնելով, թե ինչպես է տուժողն իրեն զգում մեքենայի հարվածից հետո:

ԱՄՆ-ի բնակիչը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին, որի մեքենայի տակ է ընկել (տեսանյութ)