«Սարոյան հաուսը» նշեց Վիլյամ Սարոյանի 111 և թանգարանի 1 ամյակը (լուսանկարներ)
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի գրասենյակում կազմակերպվել էր
սարոյանական ցուցադրություն և հյուրասիրություն։
Հյուրերի ցանկում էին սարոյանասերները, սարոյանագետները և հիմնադրամի
աշխատակիցները։ «Սարոյան հաուսի» թիմը կազմակերպել էր Սարոյանի գրաֆիկաների
փոքրիկ ցուցադրություն, ինչպես նաև ներկայացրել սարոյանական հուրասիրություն՝
լուսանկարների ուղեկցությամբ։ Հանդիպման ժամանակ ներկայացվեցին թանգարանի մեկ
տարվա վիճակագրությունը և հետագա նախագծերը։
Անցյալ տարի հենց այս օրը Ֆրեզնոյում իր հանդիսավոր դռները բացեց Վիլամ Սարոյանի
աշխարհում առաջին և դեռևս միակ տուն-թանգարանը։ Արդեն մեկ տարի է, ինչ թանգարանը
ընդունում և իր նորարարական տեխոնոլոգիաներով զարմացնում է աշխարհի տարբեր
կետերից եկած հյուրերին։
Նախորդ մեկ տարվա ընթացքում թանգարանը ունեցել է ավելի քան 2500 այցելու և
իրականացրել տարբեր փոքր ու մեծ նախագծեր։
Հիշեցնենք, որ թանգարանի ստեղծման աշխատանքներն ամբողջությամբ տարվել են
Հայաստանում գործող «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից և
այս տարի ինչպես և նախորդ 3 տարիներին, «Սարոյան հաուս» նախագծի թիմը հանդիսավոր
կերպով նշում է Սարոյանի 111 ամյակը։















