«Ֆորսաժ 9» հոլիվուդյան ֆիլմի նկարահանումները Թբիլիսիում. aliq.ge (լուսանկարներ)

17:28 • 02.09.19

Թբիլիսիում շարունակվում են «Ֆորսաժ 9» հոլիվուդյան ֆիլմի նկարահանումները, գրում է aliq.ge-ն:

Կենտրոնական Ռուսթավելիի պողոտան այս պատճառով փակ է օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Սոցցանցերում տարածվել էին տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են վնասվում քաղաքի ենթակառուցվածքը:

Նկարահանումներ կանցկացվեն նաև հին Թիֆլիսում և Ռուսթավի քաղաքում:

Վրաստանում նկարահանումներ անցկացնելու համար Հոլիվուդը կծախսի մինչև 31 մլն լարի:

 

 

«Ֆորսաժ 9» հոլիվուդյան ֆիլմի նկարահանումները Թբիլիսիում. aliq.ge (լուսանկարներ)