Հայտնի կատակերգու Քևին Հարթն ավտովթարի է ենթարկվել. նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. TMZ (լուսանկարներ, տեսանյութ)

12:25 • 02.09.19

Աֆրոամերիկացի կատակերգու Քևին Հարթը կիրակի առավոտյան ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է TMZ-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մալիբուում իր 1970 թվականի Plymouth Barracuda մեքենայով Մալհոլանդ մայրուղով ընթանալիս մեքենան կողաշրջվել և ընկել է ջրանցքը, որի հետևանքով դերասանը մեջքի հատվածում լուրջ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանության հաղորդման համաձայն՝ մեքենայում դերասանից բացի ևս երկու մարդ է գտնվել, որոնք նույնպես պատահարից անմիջապես հետո «անհրաժեշտ բուժօգնություն են ստացել»:

TMZ-ի հրապարակած կադրերում երևում է, որ Հարթի մեքենայի վերնամասն առանձնացել է մեքենայից: Հաղորդվում է նաև, որ մեքենայի ղեկին դերասանը չի եղել: Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի վարորդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:

Հումորային ժանրի դերասանը և մեքենայի վարորդը լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ երրորդ անձը՝ կին ուղևորը, թեթև վնասվածքներ է ստացել:

Հարթը ներկայում, ինչպես հաղորդում է աղբյուրը, բուժում է ստանում հիվանդանոցում:

 

Image result for CAR CAREENS OFF ROAD INTO DITCH ... Kevin & Driver Suffer Major Injuries

Related image

Image result for CAR CAREENS OFF ROAD INTO DITCH ... Kevin & Driver Suffer Major Injuries

Image result for CAR CAREENS OFF ROAD INTO DITCH ... Kevin & Driver Suffer Major Injuries

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հայտնի կատակերգու Քևին Հարթն ավտովթարի է ենթարկվել. նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. TMZ (լուսանկարներ, տեսանյութ)