Միքի Ռուրկը բրիտանական հաղորդման ժամանակ հեռուստադիտողին շփոթեցրել է իր տարօրինակ պահվածքով (տեսանյութ)

12:27 • 03.09.19

Ամերիկացի հայտնի դերասան Միքի Ռուրկը երկուշաբթի հրավիրվել է մասնակցելու բրիտանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող Good Morning Britain առավոտյան հաղորդմանը, որտեղ պետք է քննարկվեր Night Walk նոր ֆիլմում իր մասնակցությունը, գրում է Daily Mail-ը:

Հաղորդման ընթացքում 66-ամյա դերասանը հեռուստադիտողին զարմացրել է իր տարօրինակ պահվածքով. նոր նախագծի հետ կապված հաղորդավարների հարցից Ռուրկն ակնհայտորեն շփոթվել է՝ հարցնելով, թե խոսքը որ նախագծին է վերաբերում:

Այնուամենայնիվ, մի փոքր ուշ դերասանին հաջողվել է ի մի բերել մտքերը և խոսել գերմանացի նացիստի մասին պատմող իր նոր ֆիլմի մասին:

«Շատ հաճելի էր աշխատել նորաթուխ ռեժիսորի (Ազիզ Թազի-Tert.am) հետ, որը չվախեցավ իր առաջին ֆիլմը նկարահանել հենց իմ մասնակցությամբ: Մարդկանց հետ գերմանացի ազգայնականների մասին խոսելն ինձ համար շատ հետաքրքիր փորձառություն էր»,- ասել է Ռուրկը:

Ռուրկի՝ թեմայից կտրուկ շեղվելու պատճառով հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը ստիպված է եղել դերասանի ուշադրությունը հրավիրել մեկ այլ՝ 2008-ին նկարահանված «Ըմբիշը» ֆիլմի վրա՝ հեռուստադիտողին հնարավորություն տալով լսել դերասանի մտքերը ֆիլմի մասին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Confused? The actor, who struggled to answer questions asked by hosts Piers Morgan and Susanna Reid, baffled fans when he was asked to talk about his upcoming movie