Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը ներկա են գտնվել «Անդառնալիություն» հայտնի թրիլլերի նոր տարբերակի ցուցադրությանը (լուսանկարներ)

09:42 • 03.09.19

Իտալիայում տեղի է ունեցել «Անդառնալիություն» (2002) հայտնի թրիլլերի նորացված տարբերակի ցուցադրությունը: Ֆիլմը ներկայացրել են ֆիլմի ռեժիսոր Գասպար Նոեն և դերասաններ Մոնիկա Բելուչին ու Վենսան Կասելը, որոնք արդեն մի քանի տարի ամուսնալուծված են, գրում է woman.ru-ն:

Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը միասին են եղել գրեթե երկու տասնամյակ՝ 1996 թվականից մինչև 2013 թվականը: Նրանք ծանոթացել են ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ երկուսն էլ հանդես էին գալիս գլխավոր դերերում: Դրանից հետո դերասանները բազմիցս հանդես են եկել միասին:

Նրանց վերջին միասնական աշխատանքը եղել է ֆրանսիացի ռեժիսոր Գասպար Նոեի «Անդառնալիություն» ֆիլմը: Դաժան տեսարանների առատության և խճճված սյուժեի պատճառով ֆիլմը սկանդալային համբավ է ձեռք բերել: Ի դեպ, այս տարի Վենետիկի 76-րդ կինոփառատոնի շրջանակում կինոդիտողների դատին է հանձնվել ֆիլմի նորացված տարբերակը:

Չնայած արդեն բավականին երկար տարիներ ամուսնալուծված լինելու հանգամանքին՝ Բելուչին և Կասելը ներկա են գտնվել թրիլլերի ցուցադրությանը, որտեղ դերասանները մարմնավորում են ամուսնական զույգի:

Միջոցառման ժամանակ աստղերը բավականին զուսպ են եղել միմյանց նկատմամբ:

Ողջ երեկոյի ընթացքում Բելուչիին և Կասելին ուղեկցել է Գասպար Նոեն: Ռեժիսորը շարունակ կանգնել է զույգի միջև և փորձել զրույց ծավալել:

Հիշեցնենք, որ աստղերն ամուսնալուծվել են 2013թ.: Այս ընթացքում Վենսան Կասելը հասցրել է կրկին ամուսնանալ և հայր դառնալ: Բելուչին էլ, իր հերթին, մի քանի աղմկոտ սիրավեպ է ունեցել. բոլորովին վերջերս դերասանուհին բաժանվել է հայտնի նկարիչ Նիկոլյա Լեֆևրից:

 

Image result for Моника Беллуччи и Венсан Кассель 76-го Венецианский кинофестиваль

Моника Беллуччи

Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը ներկա են գտնվել «Անդառնալիություն» հայտնի թրիլլերի նոր տարբերակի ցուցադրությանը (լուսանկարներ)