ԱՄՆ դպրոցներից մեկում «անեծքի ու չար ոգիների» պատճառով արգելել են Հարի Փոթերի մասին պատմող գրքերը
ԱՄՆ Թենեսի նահանգում սուրբ Էդվարդի անվան դպրոցի տարրական դասարանների աշակերտներին արգելվել է գրադարանից վերցնել Հարի Փոթերի մասին պատմող գրքերը, գրում է Tennessean պարբերականը:
Դպրոցի ուսումնական ղեկավարության կարծիքով՝ Ջոան Ռոուլինգի այս վիպաշարը «անեծքներ և կախարդանքներ է պարունակում, որոնց միջոցով կարելի է չար ոգիների կանչել»:
«Այն, որ այս գրքերում մոգությունը ներկայացված է որպես բարի և չար, ճիշտ չէ, դա խորամանկ սուտ է: Իրականում այդ գրքերում պարունակվող անեծքներն ու կախարդանքները, եթե արտասանվեն մարդու կողմից, կարող են արթնացնել չար ոգիներին»,- պարզաբանել է դպրոցի քահանա Դեն Ռիհիլը:
Ռիխիլը, իր ասելով, խորհրդակցել է ամերիկացի և իտալացի էկզորցիստների հետ, որոնք էլ խորհուրդ են տվել իրեն վերացնել նման գրականությունը դպրոցական գրադարանից:
Նշենք, որ ապրիլ ամսին Լեհաստանի Գդանսկ քաղաքում համանման պատճառաբանություններով խարույկի վրա այրել էին Հարի Փոթերի, «Մթնշաղ» վիպաշար վամպիրների ու մարդագայլերի մասին պատմող գրքերը, ինչպես նաև «Հին բժշկության և մոգության գաղտնիքները» գիրքը:










