Հավատում եմ նրան և նրա կողքին եմ. Սքարլեթ Յոհանսոնը՝ Վուդի Ալենի մասին

02:57 • 05.09.19

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն իր վերաբերմունքն է արտահայտել ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի նկատմամբ, որի աշխատել է մի քանի ֆիլմում: Ռեժիսորի մասին դերասանուհին խոսել է The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում, հաղորդում է Газета-ն:

«Ես հավատում եմ նրան և նրա հետ կաշխատեմ ցանկացած ժամանակ», - ասել է Յոհանսոնը:

Այսպիսով, նա պատասխանել է լրագրողի հարցին, որն առնչվել է 2017-ին ռեժիսորի անվան շուրջ ստեղծված իրավիճակին: Այդ ժամանակ Վուդի Ալենը հայտնվել էր սեռական սկանդալի մեջ:

Ստեղծված իրավիճակի պատճառով մի շարք հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ֆրիդա Պինտոն, Գրետա Գերվիգը, Քոլնի Ֆերթը և Միրա Սորվինոն, որոնք նախկինում աշխատել էին Ալենի հետ, հրաժարվել են նկարահանվել նրա հետագա ֆիլմերում:

Յոհանսոնն ասել է, որ ինքը ռեժիսորի կողքին է և խոստովանել, որ նրան շատ է սիրում:

Հավատում եմ նրան և նրա կողքին եմ. Սքարլեթ Յոհանսոնը՝ Վուդի Ալենի մասին