«Սարդ-մարդը» հեռացել է Marvel-ից

21:30 • 06.09.19

Ամերիկյան Sony Pictures ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերան հաստատել է կինոստուդիայի և Marvel ընկերության միջև կնքված գործարքի լուծարումը:

Ինչպես փոխանցում է Variety-ն, վերջինիս խոսքով՝ Սարդ-մարդու կերպարի և Marvel-ի համագործակցության հարցը լուծված է. «Ներկա պահին դուռը փակ է»: Կողմերին չի հաջողվել համաձայության գալ ֆինանսական հարցերով, սակայն Sony և Marvel ընկերությունների միջև, ըստ Վինչիկերայի, թշնամություն չկա: Հնարավոր է, որ համագործակցությունն ավելի ուշ վերսկսվի:

Այժմ Sony Pictures-ի ղեկավարը չի բացառում Սարդ մարդու նոր աշխարհի ստեղծումը:

 

«Սարդ-մարդը» հեռացել է Marvel-ից