«Մատրիցա» ֆիլմում Կիանու Րիվզին փոխարինել են Ուիլ Սմիթով (տեսանյութ)

03:31 • 06.09.19

Հոլիվուդյան դերասան Կիանու Րիվզին, որը նկարահանվել է «Մատրիցա» հայտնի ֆիլմում, DeepFake տեխնոլոգիայի օգնությամբ փոխարինել են Ուիլ Սմիթով: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:

Օրերս YouTube-ում հայտնվել էր մի տեսահոլովակ, որում Րիվզի դեմքը փոխարինվել էր Սմիթով, ինչն այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես հայտնի եռապատկման գլխավոր հերոսը հենց Ուիլն է:

Տեսանյութում հավաքել են ֆիլմի հիմնական և հետաքրքիր դրվագները: Նման հնարք էր իրականացվել նաև «Փայլատակում» ֆիլմի ժամանակ, երբ Ջեք Նիկոլսոնի դեմքը փոխարինվել էր Ջիմ Քերիի դեմքով:

«Մատրիցա» ֆիլմում Կիանու Րիվզին փոխարինել են Ուիլ Սմիթով (տեսանյութ)