Մահացել է «Սամոցվետի» և «Պլամյա» խմբերի մասնակից Յուրի Պետերսոնը
Երգիչ և երաժիշտ Յուրի Պետերսոնը մահացել է 71 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով արտիստի հարազատներին:
Երգչի կինը մեկնաբանել է, որ ամուսնու մահվան պատճառ է դարձել օնկոլոգիական հիվանդությունը. «Նրա մոտ անհայտ տեսակի օնկոլոգիական հիվանդություն կար: Մենք այդպես էլ չկարողացանք պարզել, թե որտեղ էր այն: Սակայն հիվանդությունը բացահայտվել է հուլիսի վերջին և մեկ ամսում կործանեց նրանց»:
Երաժիշտը ծնվել է Ռիգայում, որտեղ ավարտել է Ռիգայի պետական կոնսերվատորիային կից հատուկ երաժշտական դպրոցը, այնուհետև սովորել է նվագել ակորդեոն, ֆլեյտա, սաքսոֆոն, ֆորտեպիանո, կիթառ: Հայրենի քաղաքում ելույթ է ունեցել այնպիսի խմբերի կազմում, ինչպիսիք են «Էլեկտրոնը», «Երգող կիթառներ» և «Սամոցվետին»: 1975 թվականից Պետերսոնը դարձել է «Պլամյա» խմբի մասնակիցը:










