«Գաղտնի նյութեր»-ից հայտնի Ջիլիան Անդերսոնը կմարմնավորի Մարգարետ Թետչերին
Ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոնը «Թագ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում կմարմնավորի Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Դերասանուհին ընդգծել է, որ հուզված է քաղաքական գորչի դերում հանդես գալու հնարավորությունից: Հայտնի է, որ հեռուստասերիալի չորրորդ մրցաշրջանն արտադրության փուլում է, իսկ երրորդ մրցաշրջանը կցուցադրվի նոյեմբերի 17-ից:
Ջիլիան Անդերսոնն առավել հայտնի է որպես ԿՀՎ-ի գործակալ Դանա Սկալիի գլխավոր հերոսի կերպարով` «Գաղտնի նյութեր» հեռուստատեսային սերիալում, որտեղ խաղացել է բոլոր 9 եթերաշրջաններում։










