ՌԴ-ում մայրաքաղաքի օրվան նվիրված համերգի ժամանակ ներկայացվել է հայկական «Բերդ» հնագույն պարը (տեսանյութ)

23:22 • 08.09.19

Մոսկվայի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ՌԴ մայրաքաղաքում բնակվող ժողովուրդների ազգային մշակույթը ներկայացնող համույթներ և կատարողներ:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, մոսկվացիների և հյուրերի համար բեմից հնչել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն թարգմանությամբ: Այնուհետև Ջիվան Գասպարյան կրտսերի դուդուկի հնչյունների ներքո ելույթ է ունեցել մոսկովյան «Հայաստանի ծաղիկներ» պարի համույթը՝ ներկայացնելով հայկական «Բերդ» հնագույն պարը:

Մոսկվայի 872-ամյակին նվիրված համերգին նախօրեին ներկա են գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Սեպտեմբերի 7-ին մեկնարկած տոնական միջոցառումները շարունակվում են նաև այսօր:

Հայ կատարողների ելույթը կարող եք տեսնել 47-րդ րոպեից:

ՌԴ-ում մայրաքաղաքի օրվան նվիրված համերգի ժամանակ ներկայացվել է հայկական «Բերդ» հնագույն պարը (տեսանյութ)