Ջոլին «Հավերժները» ֆիլմում դերի համար մարտարվեստների պարապմունքների է հաճախում իր երեխաների հետ. The Լist

14:33 • 09.09.19

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին միացել է իր երկվորյակներ Նոքսի և Վիվյենի մարտարվեստների պարապմունքներին՝ Marvel կինոընկերության «Հավերժները» ֆիլմում Թենայի կերպարն ավելի լավ յուրացնելու և դերին ավելի լավ պատրաստվելու համար։ Այս մասին հայտնում է The List բրիտանական պարբերականը։

«Նոքսը հաճախում է խմբակ, որտեղ զենք-զինամթերք են ուսումնասիրում, իսկ Վիվը զբաղվում է կարատեով։ Ես նրանց հետ մասնակցել եմ բոլոր պարապմունքներին»,-պատմել է դերասանուհին։

«Նրանց հետ մարզումների հաճախելը զվարճալի էր։ Բացի այդ, ես հիմա ստիպված եմ շատ պարապել Թենայի դերի համար։ Նա այնքան դրական և աշխույժ կերպար է, նա իրական մարտիկ է»,- հավելել է դերասանուհին։

Ջոլին հավելել է, որ ուրախ է դառնալ Marvel կինոաշխարհի մի մասը՝ բացատրելով, որ ստուդիայի նախագծերը լի են «բազմազանությամբ», և որ նա վաղուց էր ցանկանում վերադառնալ մարտական ոճի ֆիլմերին։

Դերասանուհին պատմել է նաև, որ նրա համար երեխաների արձագանքից ավելի լավ բան չկա, որոնք նրան «երկիր են վերադարձնում երկնքից», երբ նա շատ է խորանում կերպարի մեջ։

 

Ջոլին «Հավերժները» ֆիլմում դերի համար մարտարվեստների պարապմունքների է հաճախում իր երեխաների հետ. The Լist