Դիմա Բիլանը Սամարայի իր երկրպագուներից ներողություն է խնդրել` ոչ սթափ վիճակում ելույթ ունենալու համար (տեսանյութ)

18:01 • 10.09.19

ՌԴ էստրադային երգիչ Դիմա Բիլանը ներողություն է խնդրել Սամարայի իր երկրպագուներից` ոչ սթափ վիճակում ելույթ ունենալու համար` նշելով, որ վաղուց ալկոհոլ չէր ընդունել և ամեն ինչ ճիշտ չէր հաշվարկել. քաղաքի բնակիչներին երգիչը խոստացել է բացօթյա մեծ մենահամերգ ունենալ, գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Սամարայի բնակիչներն էլեկտրոնային խնդրագիր են տարածել` քաղաքային իշխանություններից պահանջելով ներողություն խնդրել Դիմա Բիլանին հրավիրելու համար: Խնդրագրի հեղինակի պնդմամբ` երգիչն իրեն ոչ ադեկվատ է դրսևորել, երգել է ձայնագրությանը ոչ համընթաց, տարօրինակ հնչյուններ է արձակել և ոչ հարիր ժեստեր է արել:

Միջադեպից հետո երգիչը հույս է հայտնել, որ քաղաքի բնակիչները կհասկանան նրան և կընդունեն նրա զղջման խոսքերը: Արտիստն այս պահին բանակցություններ է վարում քաղաքային իշխանությունների հետ` քաղաքին խաղահրապարակ, իսկ հիվանդանոցին երեխաների բուժման համար անրաժեշտ սարքավորում նվիրելու համար: Բիլանը հավելել է, որ անսահման սիրում և հարգում է իր երկրպագուներին, և նման միջադեպ այլևս չի կրկնվի, քանի որ արտիստը մեծ պատասխանատվություն է կրում և սխալվելու իրավունք չունի:

 

 

 
 
 
View this post on Instagram

#самара #билан #димабилан

A post shared by Dima Bilan (@bilanofficial) on

Դիմա Բիլանը Սամարայի իր երկրպագուներից ներողություն է խնդրել` ոչ սթափ վիճակում ելույթ ունենալու համար (տեսանյութ)