Էդի Մերֆին 33 տարի անց հանդիպել է «ոսկե երեխայի» հետ

20:03 • 10.09.19

Հոլիվուդյան դերասան Էդի Մերֆին 33 տարի անց հանդիպել է «ոսկե երախայի» դերակատարուհու հետ: Այս մասին հաղորդում է Hollywood Reporter-ը:

Դերասանին լուսանկարել են Hollywood Reporter-ի միջոցառումների կազմակերպման գծով տնօրեն Ժասմին Լ. Ռիթի հետ Տորոնտոյում անցկացվող կինոփառատոնի շրջանակներում:

1986-ին էկրան բարձրացած «Ոսկե երեխա» ֆիլմում Ժասմինը մարմնավորել է փոքրիկ Բուդդային, որին փրկել էր Էդի Մերֆիի հերոսը:

«Նա այնքան բարի էր, որ ես նրան շատ լավ եմ մտապահել, թեև վեց տարեկան էի»,- ասել է Ժասմինը:

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում Մերֆին ներկայացնում է «Իմ անունը Դոլեմայթ է» ֆիլմը, որում մարմնավորել է դերասան, կատակերգու և երաժիշտ Ռուդի Ռեյ Մուրին:

 

Էդի Մերֆին 33 տարի անց հանդիպել է «ոսկե երեխայի» հետ