Անջելինա Ջոլին ցանկանում է յոթերորդ երեխային որդեգրել

22:38 • 11.09.19

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին մտադիր է ևս մեկ երեխայի որդեգրել, որը կդառնա 7-րդը դերասանուհու մեծ ընտանիքում:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, նախօրեին տված հարցազրույցի ժամանակ 44-ամյա Ջոլին պատմել է, որ դեռ չի համակերպվել ավագ որդու բացակայության հետ, որը սովորելու է մեկնել Հարավային Կորեա:

Դա հոգեբանական ճնշում է գործում հոլիվուդյան աստղի վրա, ինչն էլ նրան դրդել է մտածել ևս մեկ երեխա որդեգրելու մասին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ որդեգրումը պետք է տեղի ունենա մի քանի ամսից: Դեռևս գաղտնի է պահվում որդեգրվող երեխայի ազգությունը:

«Նա ցանկանում էր լրացնել դատարկությունը ժամադրություններով, սակայն այլ միջոց է ընտրել: ՄԱԿ-ում ունեցած կապերի միջոցով Էնջին արդեն մի քանի մշակված տարբերակ ունի, սակայն դեռ որոշում չի կայացրել»,- գրում է ամերիկյան աղբյուրը:

 

Անջելինա Ջոլին ցանկանում է յոթերորդ երեխային որդեգրել