Աշխարհի ամենայուրօրինակ գրադարանները՝ ֆոտոշարքով
Գրադարանները յուրահատուկ դերակատարաում ունեն յուրաքանչյուր պետության համար. դրանց դերը տպագիր գրականության հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան և ընթերցողներին գիրք սպասարկելն է:
Յուրաքանչյուր պետության մշակութային արժեքները կրողը և փոխանցողը գրադարանն է, ուստի այն երբեք չի կորցնի իր դերը:
MSN-ն ներկայացնում է աշխարհի ամենայուրօրինակ գրադարանները:
Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական գրադարան, Մեխիկո
Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանում գտնվող կենտրոնական գրադարանը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության շինություն: Գրադարանը պարունակում է շուրջ 400 000 գիրք: 10 հարկանի շենքի արտաքին պատերը զարդարված են գունավոր քարերով, որոնք պատկերում են երկրի նախաիսպանական ժառանգությունը:
Ֆրանսիայի ազգային գրադարան, Փարիզ
Ֆրանսիայի ազգային գրադարանում պահվում են ավելի քան 30 մլն գրքեր: Սենյակի առաստաղը պատրաստված է մի շարք կախովի թրծակավ գմբեթների տեսքով, որոնք հենված են 16 փայտային երկաթյա սյուներին:
Ավստրալիայի ազգային գրադարան, Ադելաիդա
Ճարտարապետական գլուխգործոցը ընթերցասերների առջև իր դռները բացել է 1884 թվականին: Գմբեթաձև շինությունը ապակե պատուհաններ ունի, որի միջոցով բնական լույսը ներս է թափանցում: Գրադարան մուտքն անվճար է:
Փեքհամի Գրադարան, Լոնդոն, Անգլիա
Գրադարանը, որը նախագծվել է Ալսոպի և Շտերմերի կողմից, հանրության առջև իր դռները բացել է 2000 թվականին։ Շենքի ժամանակակից դիզայնը, որը հիշեցնում է «L» տառի շրջված տեսքը, 2000 թվականին «Ստիրլինգի մրցանակ» է ստացել ճարտարապետության համար:
Շտուտգարտի քաղաքային գրադարան, Գերմանիա
Ի տարբերություն այլ գրադարանների, որոնք կարող են պարծենալ խոշոր սյուներով և գույնզգույն ինտերիերով, Շտուտգարտի քաղաքային գրադարանը զերծ է գույներից: Այն իր դռները հանրության համար բացել է 2011 թվականին: Գրադարանը առաջարկում է ավելի քան մեկ միլիոն գրքեր, ինչպես նաև «անքնությամբ տառապողների համար» գրքերի մի ամբողջ բաժին:










