Սթրիթ արտի պորտուգալացի վարպետը զարմանահրաշ տեսողական պատրանքներ  է ստեղծում՝ անշուք պատերը վերածելով արվեստի գործերի (լուսանկարներ)

23:08 • 11.09.19

Սթրիթ արտի պորտուգալացի վարպետ Vile-ը օժտված է այնպիսի տաղանդով, որը շատերը կարող են գերբնական ունակություն համարել. բետոնե անշուք պատերը նա վերածում է զարմանահրաշ, թափանցիկ կտավի:

Ինչպես ներկայանցում է Oddity central-ը, նրա ստեղծագործություններն անզեն աչքի համար տեսողական պատրանքի են նմանվում, իսկ այդ ամենը վարպետն ստանում է միայն գրաֆիտի համար նախատեսված ներկերի օգնությամբ:

Ռոդրիգո Միգել Սեպուլվեդա Նունեսը, որի ստեղծագործական անունն է Vile, գրաֆիտիով սկսել է զգաղվել 14 տարեկանում: Ուսանողական տարիներին ուսումնասիրել է անիմացիոն ֆիլմերի ստեղծումն ու պատկերազարդումների նկարչությունը:

2007-ից ի վեր նա աշխատում է որպես անկախ նկարիչ, սակայն գրաֆիտին նրա տարերքն է մնացել: 34-ամյա պորտուգալացին այժմ մասնագիտանում է պատերը թափանցիկ դարձնելու գործում:






 

Սթրիթ արտի պորտուգալացի վարպետը զարմանահրաշ տեսողական պատրանքներ  է ստեղծում՝ անշուք պատերը վերածելով արվեստի գործերի (լուսանկարներ)