«Անհեթեթ և նյարդայնացնող». Մերիլ Սթրիփը հայտնվել է քննադատությունների թիրախում՝ նոր ֆիլմում «գաղտնի» դերով հանդես գալու համար (տեսանյութ, լուսանկարներ)

13:35 • 13.09.19

Հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը հայտնվել է քննադատությունների թիրախում՝ The Laundromat նոր ֆիլմում ևս մի դերով հանդես գալու, ինչպես նաև քթի պրոթեզի, արևայրուքի տեսքով դիմահարդարման և ձայնի արտահայտված տոնայնության համար, գրում է Daily Mail-ը:

Պատմության մեջ ամենաշատ «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների ներկայացված դերասանուհին հավակնում է The Laundromat ֆիլմում կերտած դերով այս տարի ևս նոմինացվել «Օսկար»-ի, սակայն ֆիլմում կերտած նրա երկրորդ դերը որոշ երկրպագուների և քննադատների շրջանում զայրույթ է առաջացրել:

Այն, որ 70-ամյա դերասանուհին Սթիվեն Սոդերբերգի նոր ֆիլմում հանդես է գալու Էլեն Մարտինի կերպարով, հայտնի էր բոլորին, սակայն Վենետիկի և Տորոնտոյի միջազգային կինոփառատոներում ֆիլմի պրեմիերայից հետո հայտնի էր դարձել, որ դերասանուհին ֆիլմում հանդես է եկել նաև երկրորդ՝  լատինամերիկուհու դերով:

Երկրպագուներին շփոթեցրել և զարմացրել էր Պանամայի իրավաբանական ընկերության աշխատակցի նրա դերը, որը կերտելու համար դերասանուհին «քթի պրոթեզ ու արևայրուքի տեսք ունեցող դիմահարդարմամբ» է հանդես եկել:

Vanity Fair-ը դերասանուհու երկրորդ դերն «անհեթեթ և բավականին նյարդայնացնող» է որակել:

«Չափազանց տարօրինակ է Մերիլ Սթրիփի՝ ֆիլմում երկրորդ՝ լատինամերիկուհու դերով հանդես գալը, որն ավելի շուտ նման է ծաղրանկարի»,- հայտնել է կինոքննադատներից մեկը:

 

 

Meryl's role: The film follows Streep's character, Ellen Martin, a widow who begins investigating an insurance fraud claim

New role: But fans and critics were surprised when Streep turned up as another character, an officer worker at a Panamanian law firm, where she is, 'wearing prosthetics and putting on a thick pan-Latin accent'

«Անհեթեթ և նյարդայնացնող». Մերիլ Սթրիփը հայտնվել է քննադատությունների թիրախում՝ նոր ֆիլմում «գաղտնի» դերով հանդես գալու համար (տեսանյութ, լուսանկարներ)