Թողարկվել է «Չառլիի հրեշտակները» նոր ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը
Համացանցում հրապարակվել է երգի տեսահոլովակը, որը դառնալու է «Չառլիի հրեշտակները» նոր ֆիլմի սաունդթրեքը: Այն կատարում են միանգամից երեք երգչուհիներ՝ Լանա Դել Ռեյը, Մայրուսը և Արիանա Գրանդեն: Տեսահոլովակը հայտնվել է Գրանդեի պաշտոնական յութուբյան ալիքում:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, հոլովակում երգչուհիները հայտնվում են երեք գլխավոր հերոսուհիների կերպարներով: Նրանք պարում են սև ու սպիտակ համարձակ հանդերձանքով՝ մեջքին ամրացված հրեշտակի թևերով:
Մի քանի ժամում տեսահոլովակն ավելի քան 10 մլն դիտում է ունեցել:
Նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 14-ին: Կինոժապավենի ռեժիսորն է Էլիզաբեթ Բենքսը: Հանրահայտ ֆիլմի նոր տարբերակում «հրեշտակներին» մարմնավորում են Քրիստեն Ստյուարտը, Նաոմի Սքոթը և Էլլա Բալինսկան:










