Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ)

23:21 • 15.09.19

ՌԴ էստրադայի վաղամեռիկ երգչուհի Յուլյա Նաչալովայի հարազատները հայտնաբերել են նրա դեռևս չհրատարակված երգի ձայնագրությունը:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ստեղծագործությունը կոչվում է Останься: Դրա մի հատվածը հրապարակվել էր երգչուհու մահից հետո՝ հուլիսին: Երգչուհու նախկին տնօրեն և մտերիմ ընկեր Աննա Իսաևան հայտնել է, որ երգն ամբողջությամբ կթողարկվի այս աշնանը:

Մասնավորեցվում է, որ երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, կլրանա կես տարին, երբ երգչուհին այլևս մեզ հետ չէ: Նաչալովայի մտերիմ ընկերների և հարազատների կարծիքով՝ երգը կարող է իրական հիթ դառնալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յուլյա Նաչալովայի մասին ֆիլմի նկարահանման արժեքը կարող է կազմել 100 մլն ռուբլի:

Հիշեցնենք, որ երգչուհին կյանքից հետացել է մարտի 16-ին` 38 տարեկան հասակում: Նրա մոտ մի շարք հիվանդություններ էին ախտորոշվել. շաքարախտ, գայլախտ և հոդատապ:

Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ)