«Գահերի խաղը» հեռուստասերիալը լավագույն հատուկ էֆեկտների համար 7-րդ «Էմմի» մրցանակին է արժանացել (լուսանկար)

18:26 • 16.09.19

Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալը Creative Arts Awards մրցանակաբաշխության ժամանակ 7-րդ «Էմմի» մրցանակին է արժանացել: 7-րդ «Էմմի»-ն շնորհվել է լավագույն հատուկ էֆեկտների համար, հայտնում է The Hollywood Reporter-ը:

2012-ից ի վեր ամեն տարի հեռուստասերիալը լավագույն հատուկ էֆեկտների համար մրցանակի է արժանացել: Բացառություն է կազմել միայն 2017 թվականը, երբ հեռուստասերիալն անվանակարգում ընդգրկված չի եղել:

Այս տարի մրցանակը շնորհվել է «Ղողանջներ» կոչվող դրվագի համար, որտեղ ներկայացված է Վեստերոսի վճռորոշ ճակատամարտը:

Creative Arts Awards մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-15-ին, Լոս Անջելեսում: Ամերիկյան հեռուստաակադեմիայի մրցանակների հիմնական մասը կշնորհվի սեպտեմբերի 22-ին:

 

Image result for game of thrones emmy awards 2019

 

Image result for game of thrones

«Գահերի խաղը» հեռուստասերիալը լավագույն հատուկ էֆեկտների համար 7-րդ «Էմմի» մրցանակին է արժանացել (լուսանկար)