Բոլոր ժամանակների սիրված «Ընկերները» սերիալի սցենարիստները պատմել են նկարահանման վայրի, դերասանների ընտրության և ֆիլմի անսպասելի հաջողության մասին

09:21 • 16.09.19

Բոլոր ժամանակների սիրված «Ընկերները» ամերիկյան հեռուստասերիալի սցենարիստները պատմել են նկարահանման վայրի, դերասանների ընտրության և ֆիլմի անսպասելի հաջողության մասին, գրում է Daily Mail-ը:

1993 թվականի վերջին երիտասարդ հեռուստատեսային սցենարիստ Մարթա Կաուֆմանն անցնելիս է եղել Լոս Անջելեսի Բևերլի բուլվարով, երբ նկատել է Insomnia Café սրճարանը:

Սուրբծննդյան լույսերով, փափուկ բազկաթոռներով ու բազմազան գրքերով լի բարձր գրապահարաններով սրճարանն իսկական փարոս էր տեղի նկարիչների, արվեստագետների և առհասարակ մարդկանց համար, գրում է աղբյուրը:

Մարթան, որը սերիալների նկարահանման հրապարակ էր փնտրում, անմիջապես գլխի է ընկել, որ այն սիրելի վայր կարող է դառնալ հեռուստադիտողի համար: Քառորդ դար անց, «Ընկերները» սերիալը, որն առաջին անգամ հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերի 22-ին, շարունակում է պահպանել ամենահաջողված հեռուստատեսային սերիալի տիտղոսը:

Սակայն, սցենարիստի խոսքով, նա չէր էլ կարող նույնիսկ կանխատեսել, որ հեռուստատեսային սերիալը նման հաջողություններ կգրանցի և կդառնա պատմության մեջ ամենահայտնի սերիալներից մեկը:

Մանհեթենից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում, իսկ 2004 թվականին հեռարձակված վերջին սերիան համախմբել է միլիոնավոր մարդկանց, որոնք արտասվալից հետևել են իրենց սիրելի սերիալի ավարտին:

Մյուս սցենարիստ Դեյվիդ Քրեյնի խոսքով՝ կար ժամանակ, որ «գրեթե հրաժարվել էին «Ընկերները» սերիալը ստեղծելու մտքից» վերջինիս՝ «Ընտանեկան ալբոմ» (Family Album) կատակերգական սերիալի ձախողումից հետո:

Սակայն Մարթա Կաուֆմանի հետ ֆիլմի ստեղծման վերջնական որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ էր «կատարյալ դերասաններ» գտնել իրենց ստեղծած կերպարների համար, որոնք են՝ նոր դարաշրջանի «արքայադուստր» և ինքնուսույց երաժիշտ Ֆիբին, հաջողակ, բայց զգացմունքային Ռոսը, ինքնաբավ, հմայիչ շեֆ-խոհարար Մոնիկան, կանանց խենթահան անող Ջոուին, նորաձևության էնտուզիաստ Ռեյչելը և հեգնական ու հավերժ միայնակ Չենդլերը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շատերի կարծիքով սերիալը կարող էր տապալվել առաջին եթերաշրջանից հետո, սակայն արձագանքն այնքան մեծ էր, որ նկարահանված բոլոր տասը եթերաշրջանները տեղ են գտել հեռուստատեսային ամենաբարձր թոփ տասնյակներում։ 

«The One After the Superbowl» սերիան դարձել է հեռուստատեսային պատմության մեջ ամենատարածված դրվագը՝ Ամերիկայում 52,9 միլիոն հեռուստադիտողով:

 

 

 

Saul Austerlitz explores how TV sitcom Friends became one of the most watched shows of all time. Pictured left-right: Joey (Matt LeBlanc), Ross (David Schwimmer), Phoebe (Lisa Kudrow), Rachel (Jennifer Aniston), Monica (Courteney Cox) and Chandler (Matthew Perry)

Writers Marta Kauffman and David Crane, went against advice from NBC executives to have an older character to offer advice to the twentysomething friends. Pictured: Chandler (Matthew Perry) and a girlfriend in the coffee shop in series four

The creators were tasked with finding the perfect actors for each role ¿ New Age princess Phoebe, successful but emotionally distraught Ross, tough-talking ¿downtown woman¿ Monica, self-impressed heartthrob Joey, runaway bride Rachel and sarcastic, perpetually single Chandler. And they did. Left-right: Courteney Cox, Matthew Perry, Jennifer Aniston, David Schwimmer, Matt LeBlanc and Lisa Kudrow

Chandler, Rachel, Joey and Monica kick back in Central Perk, the show's meeting spot

Guest stars in Friends have included Richard Branson, Brad Pitt (pictured centre) as Ross's school friend Will and Helen Baxendale as Ross's British girlfriend

Friends (pictured) was commissioned without the guarantee that it would survive a first season, however critics adored it from the first episode

David Schwimmer (pictured left) convinced his co-stars to join forces in asking for more money per episode, in the final season the cast were each earning $1 million an episode

 

Բոլոր ժամանակների սիրված «Ընկերները» սերիալի սցենարիստները պատմել են նկարահանման վայրի, դերասանների ընտրության և ֆիլմի անսպասելի հաջողության մասին