Նիկոլ Շերզինգերը «բազմամիլիոնանոց գործարք» է կնքել Pussycat Dolls խումբ վերադարձի համար, որը պատրաստվում է իր համաշխարհային շրջագայությանը. Daily Mail

12:44 • 17.09.19

Ամերիկացի փոփ, R&B երգչուհի, պարուհի և The Pussycat Dolls խմբի վոկալիստ Նիկոլ Շերզինգերը «բազմամիլիոնանոց» պայմանագիր է ստորագրել Pussycat Dolls խումբ վերադարձի համար, որը պատրաստվում է համաշխարհային շրջագայության մեկնել, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ 41-ամյա երգչուհին «բազմամիլիոնանոց գործարքը» կնքել է՝ խմբի մյուս աղջիկներին համաշխարհային շրջագայության ընթացքում միանալու համար: Լուրեր են շրջանառվում, որ խումբը պատրաստվում է նաև նոր երգեր թողարկել:

The Pussycat Dolls խումբը, որի անդամներն էին Նիկոլ Շերզինգերը, Էշլի Ռոբերթսը, Ջեսիկա Սատտան, Մելոդի Թորնթոնը և Քիմբերլի Ուայաթը, ձևավորվել էր 2003 թվականին: Խումբն առավել հայտնի է իր Don't Cha և Buttons հիթերով: Սակայն նրանք բաժանվել էին 2009 թվականին՝ խմբում Նիկոլի գերիշխանության շուրջ շահարկումների ֆոնին։

Բայց երևում է, որ աղջիկները կարծես մի կողմ են դրել իրենց տարաձայնություններն ու պատրաստվում են միավորվել համաշխարհային շրջագայության շրջանակում, գրում է աղբյուրը:

The Sun պարբերականի աղբյուրը հայտնել է, որ «Նիկոլը երկար ժամանակ մերժել է վերամիավորվելու առաջարկը, սակայն իրենց բաժանման 10-ամյակի կապակցությամբ, ի վերջո, որոշել է ընդունել այն»:

Հաղորդվում է, որ խումբն իր շրջագայության մասին, որի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականին, կհայտարարի առաջիկա ամիսներին:

Նշենք, որ վերջերս լուրեր էին շրջանառվում նաև Destiny's Child խմբի հնարավոր վերամիավորման վերաբերյալ:

 

Comeback: over a decade after the Pussycat Dolls went on hiatus, Nicole Scherzinger has reportedly signed a deal to return to the hugely popular band

Doll Domination: It's reported that the X Factor judge, 41, has signed a 'multi-million pound deal' to join the girls in a huge worldwide tour, with talks of them also creating new music

Girl power: The Pussycat Dolls, made up of Nicole, Carmit Bachar, Ashley Roberts, Jessica Sutta, Melody Thornton, and Kimberly Wyatt, were formed in 2003

 

Նիկոլ Շերզինգերը «բազմամիլիոնանոց գործարք» է կնքել Pussycat Dolls խումբ վերադարձի համար, որը պատրաստվում է իր համաշխարհային շրջագայությանը. Daily Mail