Միջազգային տիեզերակայանի անձնակազմը գովել է Բրեդ Փիթին տիեզերագնացի դերի համար

02:59 • 17.09.19

Հյուսիսային Ամերիկայի տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, տեսակապ է ապահովել դերասան Բրեդ Փիթի և տիեզերագնաց Նիք Հեյգի միջև, որը գտնվում է Միջազգային տիեզերակայանում, հաղորդում է Известия-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել «Դեպի աստղերը» ֆիլմի պրեմիերայի նախօրեին, որում Փիթը խաղացել է տիեզերագնացի դերը: Ֆիլմի հերոսը թռչում է հեռավոր տիեզերք՝ իր կորած հորը որոնելու նպատակով:

«Նիք, ով է ավելի համոզիչ՝ Քլունին (Ջորջ Քլունին խաղացել է «Ձգողականություն» ֆիլմում), թե Փիթը»,- հարցրել է դերասանը:

«Դու շատ նման ես», - ծիծաղով պատասխանել է Հեյգը: Նա նշել է, որ Միջազգային տիեզերակայանի անձնակազմն արդեն դիտել է նոր ֆիլմը:

Փիթը նշել է, որ ինքը շատ ուրախ է նման գնահատականի համար և արդեն կարող է պարծենալ իր երեխաների մոտ:

Բացի այդ, դերասանին զարմացրել է կայանի «թափթվածությունը»:

«Ասեմ ձեզ, որ ֆիմում մեր տիեզերանավը շատ ավելի մաքուր էր»,- ավելացրեց է Փիթը:

 

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը գովել է Բրեդ Փիթին տիեզերագնացի դերի համար