Գիտնականները հերքել են, որ ձվի օգտագործումը բացասական է ազդում մարդու սրտանոթային համակարգի վրա

05:22 • 17.09.19

ԱՄՆ Տեխասի համալսարանի գիտնականներն առասպել են անվանել ձվի  վտանգավորության մասին երկու հիմնական վարկածները, ըստ որոնց՝ ձվի օգտագործումն ազդում է մարդու սրտանոթային համակարգի վրա և մեծացնում է շաքարային դիաբետի առաջացման ռիսկը, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է Texas Tech Today-ը:

1960-ականներին ամերիկյան սրտանոթային ասոցիացիան հայտարարել էր, որ մարդը չպետք է շաբաթվա ընթացքում երեքից ավելի ձվի դեղնուց ուտի ՝ խոլեստերինի քանակը սահմանափակելու համար, ինչը նպաստում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը:

Այս տեղեկատվությունը հերքելու համար անցկացվել է երկու փորձ, որին մասնակցել է 48 կամավոր: Առաջինի ընթացքում նրանք տեսանկարահանել են օրվա ընթացքում իրենց կողմից սպառվող սննդամթերքը և նյութերն ուղարկել գիտնականներին:

Փորձի այս մասը օգնել է պարզել, որ մարմնում ճարպերի ավելցուկի վրա ազդում է ոչ թե ձուն, այլ ուրիշ վնասակար հավելումներ՝ խոզապուխտը, երշիկը, կարագը:

Երկրորդ փորձի ընթացքում կամավորներին առաջարկվել է նախաճաշի ընթացքում  ձվածեղ ուտել: Պարզվել է, որ առանց ձու ուտելը չի ազդում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա:

Գիտնականները հերքել են, որ ձվի օգտագործումը բացասական է ազդում մարդու սրտանոթային համակարգի վրա