«Սատանան կրում է Պրադա» ֆիլմը կվերածվի մյուզիքլի. ներկայացման երաժշտությունը գրելու է Էլթոն Ջոնը

13:55 • 18.09.19

Մերիլ Սթրիփի և Էնն Հեթուեյի գլխավոր դերակատարմամբ «Սատանան կրում է Պրադա» (The Devil Wears Prada) ֆիլմը կարելի է վայելել երաժշտական ներկայացման տարբերակով, որը ֆիլմի սիրահարներին հասանելի կլինի 2020 թվականից, գրում է Daily Mail-ը:

2006 թվականին Դեյվիդ Ֆրենկելի կողմից Լորեն Վայզբերգերի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի մյուզիքլի պրեմիերան հաջորդ տարվա հուլիսին կկայանա Չիկագոյի Ջեյմս Մ.Նեդերլանդերի անվան թատրոնում, իսկ օգոստոսին կցուցադրվի Բրոդվեյում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այս երեքշաբթի հայտնի է դարձել, որ մյուզիքլի երաժշտությունը գրելու է Էլթոն Ջոնը:

Ըստ հաղորդման՝ դեռևս հայտնի չէ, թե ովքեր են լինելու նոր ներկայացման դերասանները: Մյուզիքլի ռեժիսորն է «Թոնի» մրցանակի դափնեկիր Աննա Շապիրոն:

Ֆիլմը պատմում է նյույորքյան ամենախոշոր նորաձևության ամսագրերից մեկի՝ «Runway»-ի խմբագիր Միրանդա Փրիսթլիի (Մերիլ Սթրիփ) և նրա աշխատասեր, բայց միամիտ օգնական Անդրեայի (Էնն Հեթուեյ) մասին:

«Սատանան կրում է Պրադա»-ն «Օսկար»-ի է նոմինացվել տարբեր անվանակարգերում: Ֆիլմն առանձնանում է իր հիանալի սյուժեով և իհարկե՝ Մերիլ Սթրիփի անկրկնելի խաղով: Ֆիլմը հնարավորություն է տալիս ներհայացք նետելու նորաձևության աշխարհին, որը միշտ չէ, որ համապատասխանում է մեր պատկերացումներին:

 

Musical treatment: The iconic 2006 film, The Devil Wears Prada, will be turned into a musical, that will hit Broadway after a July-August 2020 run in Chicago

Big score with Elton: Premiering at Chicago's James M. Nederlander Theatre, next summer, the beloved 2006 film will be turned into a musical, with a score by none other than Elton John (pictured with David Furnish in July)

OGs: The original film focused on the tense relationship between fashion magazine editor Amanda Priestly (Streep) and her hard working but fashion naive assistant Andrea Sachs (Hathaway). It also starred Emily Blunt as Andrea's co-assistant and Stanley Tucci as Amanda's adviser Nigel Kipling, no casting decisions have been revealed

Annie's other life: She was living with her boyfriend, played by Adrian Grenier

«Սատանան կրում է Պրադա» ֆիլմը կվերածվի մյուզիքլի. ներկայացման երաժշտությունը գրելու է Էլթոն Ջոնը