Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը բարելավվել է. դերասանուհին գիտակցության է եկել

22:57 • 18.09.19

ՌԴ կինոյի և թատրոնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել և ինքնուրույն է շնչում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով բուժհաստատության աղբյուրներին:

Նշվում է, որ նրա հարազատները դեռևս լռություն են պահպանում: Այսօր ավելի վաղ, սակայն, որոշ մանրամասներ էին հայտնի դարձել Զավորոտնյուկի ախտորոշման մասին: Նրա ընկերներից մեկը հայտնել էր, որ անցյալ տարի ծննդաբերությունից հետո նրա մոտ գլխացավեր էին սկսվել, և ձմռանն արդեն բժիշկները գլխուղեղի քաղցկեղ էին ախտորոշել: Միևնույն ժամանակ նա շարունակում էր նկարահանվել կինոյում:

Գարնանը, երբ դերասանուհին Լեհաստանում է եղել, նրա վիճակը կտրուկ վատացել է: Ապրիլին նա լուրջ վիրահատական միջամտության է ենթարկվել Գերմանիայում: Այն ժամանակ բժիշկները պարզել են, որ ուռուցքը չարորակ է:

Հիշեցնենք, որ Զավորոտնյուկը ծանր վիճակում հոսպիտալացվել է սեպտեմբերի 13-ին: Նրան արհեստական կոմայի մեջ էին գցել, ինչպես նաև արհեստական շնչառական սարքի էին միացրել:  

 

Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը բարելավվել է. դերասանուհին գիտակցության է եկել