Մադոննան երկրպագուներին արգելել է իր համերգների ժամանակ օգտվել բջջային հեռախոսներից

16:24 • 19.09.19

Փոփ երաժշտության թագուհի Մադոննան զայրացրել է իր երկրպագուներին՝ համերգների ժամանակ բջջային հեռախոսների օգտագործման արգելքից հետո, գրում է Mirror-ը:

Հանրահայտ երգչուհին պայմանագիր է ստորագրել, որով արգելում է երկրպագուներին այցելել իր նոր՝ Madame X շրջագայությանը բջջային հեռախոսներով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երգչուհու համերգային ծրագրերից առաջ մասնակիցները ստիպված կլինեն իրենց հեռախոսները թողնել հատուկ փակ արկղիկներում, որն ամբողջ ընթացքում իրենց հետ կլինի, սակայն բացել կկարողանան միայն համերգային ծրագրի ավարտից հետո:

Մի շարք երկրպագուներ իրենց դժգոհությունն ու զայրույթն են արտահայտել «խիստ կանոնի» կապակցությամբ:

«Հաշվի առնելով այն փաստը, որ մենք համերգների ընթացքում Twitter-ում գրառումներ ենք կատարում և նրա ելույթներից կադրեր ենք հրապարակում, սա Մադոննայի կողմից շատ անարդարացի քայլ էր իր երկրպագուների հանդեպ»,- հայտնել է Twitter-ի օգտատերերից մեկը:

 

Image result for madonna madam x

Image result for madonna madam x

Մադոննան երկրպագուներին արգելել է իր համերգների ժամանակ օգտվել բջջային հեռախոսներից