Այսօր լրանում է Սոֆի Լորենի ծննդյան 85-ամյակը. կենդանի լեգենդի կյանքի պատմությունը՝ ֆոտոշարով

13:18 • 20.09.19

Այսօր լրանում է իտալացի դերասանուհի Սոֆի Լորենի ծննդյան 85-ամյակը: 1934 թվականին Հռոմում ծնված գեղեցկուհին համարվում է կինոյի թագուհիներից մեկը: Օսկարակիր դերասանուհին իր կարիերայի և անձնական կյանքի ընթացքում բազմաթիվ վայրիվերումներ է ունեցել:

Insider-ը ներկայացնում է կենդանի լեգենդի կյանքի հետաքրքիր դրվագները: 

Սոֆի Լորենն իտալական կինոյի ամենամեծ անուններից մեկն է։ Միջազգային կինոաշխարհում նրան համեմատում են Մերիլին Մոնրոյի և Բրիջիթ Բարդոյի հետ:

Image result for young sophia loren best picture

Նա մեծացել է Նեապոլից քիչ հեռու գտնվող փոքրիկ ավանում՝ համեստ ընտանիքում. դերասանուհու մայրը դաշնամուրի ուսուցչուհի, իսկ հայրն ինժեներ է եղել:

Sophia Loren: Celebrating the beauty and talent of a living legend

1950 թվականին դերասանուհին մասնակցել է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթին, որտեղ արժանացել է «Միսս Նրբագեղություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար: Ժյուրիի անդամների համաձայն՝ նա «չափազանց կրքոտ» էր մրցույթում հաղթելու և այդ ժամանակի գեղագիտական արժեքների համար:

Sophia Lorens Iconic Style In Photos

Classic Beauty Icon of Italy: 35 Stunning Color Photos of Sophia Loren in the 1950s and 1960s ~ vintage everyday

Դերասանուհու կյանքն անմասն չի մնացել սկանդալներից: Լորենը քննադատությունների թիրախում էր հայտնվել իրենից 22 տարով մեծ և ամուսնացած Կառլո Պոնտիի հետ սիրավեպ սկսելու համար: Լորենին սիրահարվելուց հետո Պոնտին ամուսնալուծվում է, սակայն նախկինում ամուսնալուծությունն ամոթալի երևույթ էր համարվում, ուստի զույգն իր հարաբերությունները երկար ժամանակ գաղտնի պահելուց հետո ամուսնացել է 1966 թվականին: Զույգը համատեղ ապրել է մինչև Պոնտիի մահը (2007 թվական):

Sophia Loren: Celebrating the beauty and talent of a living legend

Related image

Sophia Loren: Celebrating the beauty and talent of a living legend

Սոֆի Լորենն առաջին գլխավոր դերում հանդես է եկել ռեժիսոր Մարիո Մատոլիի «Երկու գիշեր Կլեոպատրայի հետ» (1954) ֆիլմում։ Ֆիլմում դերասանուհին կերտել է հայտնի եգիպտական թագուհու կերպարը։

Sophia Loren: Celebrating the beauty and talent of a living legend

Կինոաստղն իր առաջին «Օսկար»-ին արժանացել է «Երկու կանայք» (1960) ֆիլմում դերի շնորհիվ: Նա «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն կին դերասանուհի» անվանակարգում՝ դառնալով առաջին դերասանուհին, որն այդ մրցանակին է արժանացել ոչ անգլալեզու ֆիլմի համար։

Sophia Loren: Celebrating the beauty and talent of a living legend

Սոֆի Լորենը 1982 թվականին 17 օր անցկացրել է Իտալիայի բանտերից մեկում՝ հարկերի վճարումից խուսափելու համար:

Sophia Loren: Celebrating the beauty and talent of a living legend

1999թ. հեղինակավոր կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը Սոֆի Լորենին անվանել է դասական հոլիվուդյան 25 մեծագույն կին աստղերից մեկը:

Sophia Loren in Red Gown : News Photo

  2006 թվականին Սոֆի Լորենը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ կինը: 

The Millionairess : News Photo

Տասնամյա ընդմիջումից հետո այս տարի դերասանուհին հանդես է եկել իր «Ամբողջ կյանքն առջևում է» ( La vita davanti a sé) վեպի էկրանավորման մեջ: Նա ֆիլմում հանդես է գալիս տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ: Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։

Այսօր լրանում է Սոֆի Լորենի ծննդյան 85-ամյակը. կենդանի լեգենդի կյանքի պատմությունը՝ ֆոտոշարով