Էլիզաբեթ 2-րդը 1980-ականների Wham! երաժշտական խմբի մոլի երկրպագուն է եղել (լուսանկարներ, տեսանյութեր)

12:05 • 20.09.19

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը 1980-ական թվականներին հայտնի Wham! երաժշտական դուետի մոլի երկրպագուն է եղել, գրում է Daily Mail-ը:

Այս մասին հայտնի է դարձել խմբի հանգուցյալ մենեջեր Բրայան Մորիսոնի կենսագրական հուշերի գրառումներից:

Իր հուշերում Մորիսոնը պատմել է պոլոյի մրցախաղի ժամանակ թագուհու և Wham! խմբի անդամների հանդիպման մասին:

Վերջինիս պնդմամբ՝ թագուհին այնքան հիացած է եղել խմբի անդամներ Ջորջ Մայքլի և Էնդրյու Ռիջլիի երաժշտությամբ, որ խնդրել է նրանց հետ հանդիպում կազմակերպել:

«Նորին Մեծությունը տեղեկանալով, որ ես եմ Wham! խմբի մենեջերը, ինձ փոխանցել էր, որ կցանկանար հանդիպել նրանց հետ»,- ասել է Մորիսոնը և հավելել, որ թագուհին իմացել է խմբի գրեթե բոլոր երգերը:

Աշխարհահռչակ երգիչ Ջորջ Մայքլը, որն արքայադուստր Դիանայի ընկերն էր, հետագայում թագուհու հետ հանդիպման մասին խոսելիս ասել է. «Թեև սենյակում շատ մարդիկ կային, բայց նա անհատապես դիմեց ինձ: Նա ինձ հարցրեց Չինաստան իմ այցելության մասին ու ասաց, որ նա այնտեղ չի եղել, բայց պատրաստվում է հաջորդ տարի մեկնել»:

Ջորջ Մայքլի և Էնդրյու Ռիջլիի երաժշտական դուետը ստեղծվել է 1980-ական թվականներին: Խումբը համարվում էր իր ժամանակների ամենահաջողված խմբերից մեկը՝ ամբողջ աշխարհում վաճառելով ավելի քան 30 մլն սկավառակ:

 

The new insight into the Royal's personal interests comes from the band's late manager Bryan Morrison, who biography was published recently

Wake Me Up (Before You Go-Go) singer George Michael, a close friend of Princess Diana, reportedly spoke about the meeting later that year

Image result for queen elizabeth and george michael

Image result for Wham

Էլիզաբեթ 2-րդը 1980-ականների Wham! երաժշտական խմբի մոլի երկրպագուն է եղել (լուսանկարներ, տեսանյութեր)