Անջելինա Ջոլիին առաջին անգամ պատկերել են Marvel-ի նոր ֆիլմի նկարահանումների հրապարակում սուպերհերոսուհու կերպարում (լուսանկարներ)

23:50 • 20.09.19

Անջելինա Ջոլիին առաջին անգամ ֆիքսել են Marvel ընկերության նոր ֆիլմի նկարահանման հրապարակում: Daily Mail-ի հրապարակած կադրերը դերասանուհուն պատկերում են «Հավերժները» (The Eternals) ֆիլմում կերտած սուպերհերոսուհի Թենայի կերպարում:

Ջոլին ֆիլմում ներկայանում է որպես շիկահեր: Անգլիայում ընթացող նկարահանումների ժամանակ նա երկար սպիտակ զգեստ է կրել՝ մտնելով լիճը և տարայով մոխիրը լցնելով ջուրը:

44-ամյա Ջոլին միացել է Սալմա Հայեկին, Ռիչարդ Մեդենին, Սքարլեթ Յոհանսոնին և Դոն Լիին ֆիլմի նկարահանումներում, որի պրեմիերան նախատեսված է 2020-ի նոյեմբերին:




 

Անջելինա Ջոլիին առաջին անգամ պատկերել են Marvel-ի նոր ֆիլմի նկարահանումների հրապարակում սուպերհերոսուհու կերպարում (լուսանկարներ)