Քանյե Ուեսթն առաջին անգամ դարձել է ամենաբարձր վարձատրվող ռեփերն՝ ըստ Forbes-ի

21:04 • 20.09.19

Ռեփեր Քանյե Ուեսթն առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ ռեփերների ցանկում՝ ըստ Forbes ամսագրի: Adidas-ի հետ համատեղ թողարկված Yeezy մարզակոշիկների վաճառքի շնորհիվ 2019-ին Ուեսթը 150 մլն դոլար է վաստակել:

«Ես նպատակ ունեի մարզակոշիկ ստեղծել: Ցանկանում էի Yeezy-ն վերածել նոր Jordan-ի», -ասել է Ուեսթը ամսագրին տված օգոստոսյան հարցազրույցում:

Երկրորդ տեղում հայտնվել է վարկանշային ցանկի նախորդ տարվա առաջատար Jay-Z-ն, որի եկամուտը Բեյոնսեի հետ համերգաշրջանից հետո կազմել է 81 մլն դոլար: Եռյակը եզրափակում է Drake-ը, որը 2019-ին 75 մլն դոլար է աշխատել:

Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Diddy-ն ($70 մլն), Թրևիս Սքոթը ($58 մլն), Էմինեմը ($50 մլն), դիջեյ Խալեդը ($40 մլն), Քենդրիկ Լամարը ($38.5 մլն), Migos տրիոն ($36 մլն), Դոնալդ Գլովերը ($35 մլն):

Քանյե Ուեսթն առաջին անգամ դարձել է ամենաբարձր վարձատրվող ռեփերն՝ ըստ Forbes-ի