Disney-ը էքշն ժանրի ֆիլմ կնկարահանի ասպետների մասին

01:42 • 20.09.19

Disney կինոընկերությունն «Ասպետները» վերնագրով էքշն ժանրի արկածային ֆիլմ կնկարահանի, որի գործողությունները տեղի են ունենում միջնադարում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ֆիլմում համարձակ երիտասարդ կինը միավորվում է ասպետի հետ, որը պետք է ոչնչացնի ողջ աշխարհի համար սպառնալիք ներկայացնող առարկան, որը վտանգավոր կլինի, եթե հայտնվի չարագործների ձեռքում:

Ժապավենի սցենարիստն է լինելու Մեթ Օրթոնը: Նախատեսվում է, որ ֆիլմը կհայտնվի համաշխարահային վարձույթում:

Disney-ը էքշն ժանրի ֆիլմ կնկարահանի ասպետների մասին