Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքը հրաժարվել է կողմնակի բժիշկների օգնությունից

20:17 • 20.09.19

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքը հրաժարվել է նրա հիվանդության շուրջ արտաքին խորհրդակցություններ անցկացնելուց:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, հիվանդանոցի կանոնակարգը, որտեղ ներկա պահին գտնվում է Զավորոտնյուկը, թույլ է տալիս կողմնակի բժիշկների հրավիրել, սակայն բուժհաստատության ղեկավարությունն ու դերասանուհու ընտանիքը հրաժարվել են դրանից:

Հայտնի է, որ մի շարք խոշոր հիվանդանոցներ և գիտական կենտրոններ առաջարկել են իրենց օգնությունը Զավորոտնյուկի բուժման գործում:

Նշվում է, որ ներկա պահին նա գտնվում է թերապևտիկ բաժանմունքում, նրա վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ տեղեկություն էր հաղորդվում, որի համաձայն Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել և ինքնուրույն է շնչում: 

 

Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքը հրաժարվել է կողմնակի բժիշկների օգնությունից