Ռուսական «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմը սկսել է ցուցադրվել Մեծ Բրիտանիայի 89 կինոթատրոնում
Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմը դարձել է բրիտանական կինոթատրոնների ֆիլմացանկի կարևոր բաղադրիչը, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի մուլտսերիալը կարելի է տեսնել Մեծ Բրիտանիայի 89 կինոթատրոնում: Նախագծի ստեղծողները հույս ունեն, որ ապագայում «Մաշան և արջը» կարող է ցուցադրվել նաև աշխարհի այլ երկրների կինոթատրոններում:
Բացի այդ, նրանք հայտարարել են, որ YouTube-ում մուլտֆիլմի մեծ ժողովրդականությունը կարող է դրական ազդեցություն ունենալ այն մեծ էկրան բարձրացնելու հարցում:










