Մեգան Մարքլին քննադատել են 11 000 դոլարանոց զգեստ կրելու համար

22:40 • 22.09.19

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը երկու օր առաջ ժամանել էին Հռոմ՝ մասնակցելու իրենց ընկերուհու՝ նորաձևության դիզայներ Միշա Նոնուի և գործարար Միքի Հեսի հարսանիքին:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, հանդիսությանը դքսուհին ներկայացել էր Valentino-ի զգեստով, որի արժեքը կազմում է 11 000 դոլար: Դքսուհին կրելիս է եղել երկար սև կիսաթափանցիկ զգեստ:

Նրա ընտրությունը, սակայն, դուր չի եկել բրիտանացիներին, որոնք քննադատել են նրան չափազանց թանկարժեք զգեստ կրելու համար:

Բրիտանական ԶԼՄ-ների կարծիքով՝ արքայազն Հարրիի կինը ևս մեկ անգամ խախտել է կանոնակարգը, որի համաձայն թագավորական ընտանիքի անդամներին չի կարելի թափանցիկ զգեստներ կրել:  

Ոճաբաններն էլ, իրենց հերթին, ընդգծել են, որ Մարքլը վարվելակարգին հակառակ սև զգեստ է ընտրել հարսանիքի համար: