Լուկաշենկոն Ժողովուրդների բարեկամության շքանշան է շնորհել Ալլա Պուգաչովային

22:45 • 23.09.19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովային Ժողովուրդների բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Պուգաչովան այս մրցանակին արժանացել է էստրադային արվեստի զարգացման և բելառուսա-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար:

Ժողովուրդների բարեկամության շքանշանը հանձնվում է խաղաղության, բարեկամական հարաբերությունների և պետությունների միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդի համար:

Պուգաչովան ծնվել է 1949-ի ապրիլի 15-ին Մոսկվայում: Նրան մեծ հաջողություն է բերել «Առլեկինո» երգը: Ընդհանուր առմամբ, երգչուհու երգացանկում շուրջ 500 ստեղծագործություն է ընդգրկված:

Լուկաշենկոն Ժողովուրդների բարեկամության շքանշան է շնորհել Ալլա Պուգաչովային