«Գահերի խաղը» սերիալի աստղը դժգոհել է, որ իրեն չեն նվիրում իր կերպարի` Դեյներիս Թարգարիենի կեղծամը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի դերասանուհի Էմիլիա Քլարքը բողոքել է, որ իրեն այդպես էլ չի հաջողվել սերիալի նկարահանող խմբից ստանալ իր կերպարի` Դեյներիս Թարգարիենի կեղծամը, գրում է MTV.com-ը:
Սերիալի բոլոր երկրպագուները գիտեն, որ Վիշապների մոր կերպարի կարևորագույն մասնիկը նրա բաց մազերն էին:
Քլարքն «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ կարմիր գորգով անցնելիս ասել է, որ շատ կուզենար ունենալ իր մարմնավորած կերպարի կեղծամներից մեկը: Նկարահանող խումբը համաձայնել է դրանցից մեկը նվիրել դերասանուհուն, սակայն նա մինչև օրս կեղծամը չի ստացել:
Պարբերականի թղթակիցը հույս է հայտնել, որ հարցազրույցի հրապարակումը, այնուամենայնիվ, կօգնի դերասանուհուն ստանալ իր` այդքան սպասված կեղծամը, որպեսզի վերջինս ցանկության դեպքում հնարավորություն ունենա իր՝ Վիշապների մոր կերպարի մեջ մտնել:














