Jurassic Park ֆիլմի գլխավոր դերակատարները կվերամիավորվեն նոր՝ Jurassic World 3 ֆիլմի շրջանակում

17:47 • 26.09.19

«Յուրայի դարաշրջանի այգին» (Jurassic Park) ֆիլմի դերասաններ Սեմ Նիլը, Լորա Դերնը և Ջեֆ Գոլդբլյումը կվերամիավորվեն նոր՝ «Յուրայի դարաշրջանի աշխարհը 3» (Jurassic World 3) ֆիլմի շրջանակում, գրում է BBC-ն:

Դերասանները 1993 թվականին աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆանտաստիկ «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմում հանդես էին եկել գլխավոր դերակատարմամբ, սակայն հաջորդող մասերում ներկայացել էին առանձին դերերով:

Լորա Դերնը, հաստատելով միավորման մասին լուրերը, հայտնել է, որ «չափազանց ոգևորված է այդ առիթով»:

Հաղորդվում է, որ եռյակի հետ ֆիլմում հանդես կգան նաև Քրիս Պրատը և Բրայս Դալլաս Հովարդը՝  2015-ի «Յուրայի դարաշրջանի աշխարհը» և 2018-ի «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմերի գլխավոր դերակատարները:

«Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմը նկարահանվել է Մայքլ Կրայտոնի վեպի հիման վրա: Այն դարձել է ֆիլմերի պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմերից մեկն ու արժանացել 3 «Օսկար»-ի:

 

Jurassic Park ֆիլմի գլխավոր դերակատարները կվերամիավորվեն նոր՝ Jurassic World 3 ֆիլմի շրջանակում