Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը Եգիպտոսին կվերադարձնի գողացված հնագույն սարկոֆագը

23:50 • 26.09.19

ԱՄՆ իշխանությունները Եգիպտոսին են վերադարձրել գողացված սարկոֆագը, որը երկու տարի գտնվել է Նյու Յորքի արվեստների Մետրոպոլիտեն թանգարանում:

Ինչպես ներակայացնում է BBC News-ը, 2100-ամյա սարկոֆագը, որում հուղարկավորվածը հոգևորական է եղել, ներկայացված է եղել թանգարանի ցուցադրության կազմում:

Գողացված գտածոն թանգարանին է վաճառվել արվեստի գործերի վաճառք իրականացնող համաշխարհային մաքսանենգ ցանցի կողմից, որը կեղծված փաստաթղթեր էր ներկայացրել:

Ոսկեզօծ սարկոֆագը Եգիպտոսից մաքսանենգ ճանապարհով դուրս է հանվել 2011-ին: Նյույորքյան թանգարանն այն գնել է 4 մլն դոլարով:

 


Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը Եգիպտոսին կվերադարձնի գողացված հնագույն սարկոֆագը